Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Թմրամոլներին անհրաժեշտ են հոգեբաններ

Թմրամոլներին անհրաժեշտ են հոգեբաններ

Թմրամոլը սիրահարված է ներարկիչին և այդ սերը դադարեցնելու համար անհրաժեշտ են հոգեբաններ

Թմրամիջոցների օգտագործումը Հայաստանում մեծ տարածում չունի, սակայն երիտասարդների մոտ նկատվում է թմրամիջոցների օգտագործման աճ: Այսօր նման գնահատական հնչեցրեց «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա նաև փաստեց, որ երկրներ կան, որտեղ հենց փողոցում առաջարկում են թմրամիջոց, մի բան, որ Հայաստանում չկա:

Բանախոսը շեշտեց, որ թմրամոլների նկատմամբ պետք է ոչ թե պատժիչ գործողություններ իրականացնել, այլ փորձել խնամքով, շարունակական հոգածությամբ, նրանց նկատմանբ մարդկային վերաբերմունք տածելով` բուժել, քանի որ այն հիվանդություն է, ինչպես օրինակ շաքարային դիաբետը:

«Թմրամիջոցներից կախվածությունը հիվանդություն է, թմրամոլը սիրահարված է ներարկիչին և այդ սերը դադարեցնելու համար անհրաժեշտ են հոգեբաններ»,- ընդգծեց Գրիգորի Մալինցյանը և հավելեց, որ հասարակությունը ևս պետք է հոգատար լինի բուժված թմրամոլների հանդեպ, քանի որ նկատվում է, որ ոչ մի գործատու գործ չի տալիս արդեն բուժված թմրամոլին. այսպես բուժվածները դժվար են ինտեգրվում հասարակությանը:

Նշենք, որ Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառումներ իրականացվում են տարբեր գերատեսչությունների կողմից, բոլոր իրավապահ կառույցները, ՀՀ առողջապահության նախարարությունը` հարակից կառույցներով, վաղ կանխարգելման և արագ արձագանքման խնդրով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և մի շարք հասարակական կազմակերպությունները: Այդ աշխատանքները ճիշտ համակարգելու համար, ընդունվել է կարգադրություն 2010-2012 թ-ի ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի համար և դրանից հետո աշխատանքները ավելի ուղղորդվել են:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ